News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Բաց հասարակություն» ֆոնդերի հիմնադիր 85-ամյա Ջորջ Սորոսը մեկնաբանել է Ռուսաստանում իր կազմակերպության գործունեությունը անցանկալի ճանաչելու  մասին ՌԴ Գլխավոր դատախազության որոշումը։

«Մենք վստահ ենք, որ այս քայլը ժամանակավոր շեղում է։  Ռուսաստանցի ժողովրդի հույսը լավ ապագայի հանդեպ կարող է ճնշվել։ Նման փորձերը վերջնական արդյունքում հաջողություն չեն ունենա»,- մեջբերում է Սորոսի խոսքը կազմակերպության մամուլի ծառայությունը, փոխանցում է Gazeta-ն։

Հայտարարության մեջ նշվում է, որ հիմնադրամը 1987թ.-ից գիտության, կրթության եւ առողջապահության ոլորտում հազարավոր մարդկանց աջակցություն է ցուցաբերելեւ օգնել է ռուսաստանցի մասնագետներին կրթություն ստանալ արտասահմանում։

«Բաց հասարակության» աշխատակիցները ցավում են ռուսական իշխանությունների դիրքորոշման փոփոխության կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ