News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին հանրաքվեի է դրվում Սահմանադրական փոփոխությունների, ոչ թե նոր Սահմանադրության նախագիծը: Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Շտապողականություն չկա, 1 տարի 8 ամիսն արդյունավետ է օգտագործվել: Պետք է չմոռանալ, որ սա ոչ թե նոր Սահմանադրություն է, այլ Սահմանադրության փոփոխություն»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իրենց համար այս հանրաքվեն կյանքի եւ մահվան հարց չէ: Դիտարկմանը, թե ընդդիմությունն արդեն իսկ հայտարարում է կեղծիքների մասին, Շարմազանովն ընդգծեց. «Մենք մեղավոր չենք, որ որոշ քաղաքական կուսակցություններ չունեն այնքան վստահված անձինք, որ իրենց տեղերը պահպանեն: Ճիշտ չէ, բարոյական չէ կանխավ մարդուն մեղադրել վաճառվելու մեջ: Խնդիրը պետք է քո մեջ նայես. եթե չեն կարողանում վստահված անձինք ունենալ, ո՞նց են ապագայում ժողովրդին առաջնորդելու: Դրա համար ընդդիմություն ասելը վերապահումով է»:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ու «Չեք անցկացնի»-ն պնդում են, որ ընտրացուցակներն ուռճացված են, իշխանությունները ընտրակաշտռք են բաժանում:

«Եթե ընտրացուցակներն ուռճացված են, թող դիմեն համապատասխան մարմիններին: Ես հեռու եմ այն մտքից, որ որեւէ խախտում չի լինի: Բայց մենք անելու ենք ամեն ինչ, որ այս հանրաքվեն անցնի հնարավորինս որակյալ»,- հավելեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ