News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աբովյան-Երեւան երթուղային ավտոբուսներն այսօր՝ դեկտեմբերի 1-ի վաղ առավոտից չեն աշխատում Ոստիկանության հրահանգով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երթուղին սպասարկող «Քինգ Դելյուքս» ընկերության տնօրեն Արտակ Եղոյանը:

«Հրահանգ կա, որ ավտոբուսները պիտի չաշխատեն այսօր: Ոստիկանությունից ասել են մեզ, որ  անվտանգությունից ելնելով է այդ հրահանգը»,- ասաց Արտակ Եղոյանը՝ նշելով, որ իրենց չեն մանրամասնել՝ ինչն է պատճառը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան NEWS.am-ի խմբագրություն էին ահազանգել քաղաքացիներ ու հայտնել, որ արդեն մեկ ժամ է՝ սպասում են, բայց Աբովյան-Երեւան գնացող ոչ մի ավտոբուս չկա:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում համապետական շուրջօրյա հանրահավաք է անելու: Հանրահավաքով սկիզբ է դրվելու իշխանափոխություն իրականացնելու եւ ժամանակավոր կառավարություն ստեղծելու գործընթացին:

Տպել
Ամենաշատ