News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գողության փորձ կատարելու եւ թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից նշված բաժին են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Գոդերձի Գ.-ն, Էդուարդ Գ.-ն եւ Զվիադի Թ.-ն: Վերջիններիս անձնական խուզարկությամբ՝ Գոդերձի Գ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է 6.1 գրամ քաշով, Էդուարդ Գ.-ի տաբատի գրպանից` 5.35 գրամ քաշով, իսկ Զվիադի Թ.-ի տաբատի գրպանից՝ 5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննական մարմինը Վրաստանի Հանրապետության հիշյալ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրել գողության փորձ կատարելու եւ թմրամիջոց ապօրինի պահելու համար, եւ վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այնուհետեւ հիշյալ քրեական գործով մեղադրյալ, Վրաստանի քաղաքացի  Էդուարդ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կատարված իր անձնական խուզարկության ընթացքում անծանոթ ոստիկանն իր տաբատի գրպանի մեջ է գցել պոլիէթիլենով փաթեթավորված նյութ եւ անմիջապես հանելով՝ հայտարարել է, թե այն, իբր, իր տաբատի գրպանից է գտել, սակայն իրականում տվյալ նյութն իր մոտ չի եղել ու իրեն չի պատկանում:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ