News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում համախմբում կարող է լինել միայն պատերազմի դեպքում: Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությանը, թե մինչեւ դեկտեմբերի 6-ը ժողովուրդը համախմբվելու է եւ իշխանափոխություն է անելու:

«Մոբիլիզացիա մեր երկրում կարող է լինել միայն պատերազմի ժամանակ, Աստված մի արասցե: Մենք բոլորս քույրեր եւ եղբայրներ ենք: Չի կարելի մեր երկրում թշնամիներ փնտրել: Չպետք է նույն սխալը երկրորդ անգամ կրկնենք, նկատի ունեմ նաեւ Մարտի 1-ը: Չի կարելի երկրորդ անգամ տանել բախումների, չի կարելի ատելություն սերմանել»,- ասաց Շարմազանովը՝ հորդորելով երկրում չփնտրել ներքին թշնամիներ:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ մեր տարածաշրջանում ամենակարեւորն անվտանգությունն է. «Այսօր հազիվ 3-րդ Հանրապետություն ունենք, պիտի իրա՞ր ուտենք: Ընտրություն կլինի, թող գան հաղթեն, ես իմ աթոռը կտամ իրենց»:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները հայտարարել են, որ դեկտեմբերի 1-ից շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու եւ մինչեւ հանրաքվեի օրը իշխանափոխություն են անելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ