News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում երեք ամսով մտցված արտակարգ դրության ռեժիմը կարող է երկարաձգվել: Այդ մասին երեքշաբթի ասել է այդ երկրի վարչապետ Մանյուել Վալսը: 

«Մենք գործելու ենք`  ահաբեկչական սպառնալիքին համապատասխան: Ոչ մի տարբերակ չեմ բացառում», - ասել է նա «Եվրոպա-1» ռադիոընկերության եթերում` պատասխանելով այն հարցին, թե արդյոք նշված ժամանակի ավարտին վերացվելու է արտակարգ դրությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկչական գործողություններից հետո` երեք ամսով, մինչեւ փետրվարի  26-ը: Խորհրդարանը համարյա միաձայն քվեարկել է երկրի կառավարության համապատասխան առաջարկի օգտին: 

Արտակարգ դրության պայմաններում զգալիորեն ընդլայնվում են անվտանգության մարմինների լիազորությունները, հնարավորություն է տրվում առանց իրավապահ մարմինների թույլտվության անսպասելի խուզարկություններ կատարելու: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեւը, Փարիզի ահաբեկչական գործողություններից հետո ֆրանսիական ոստիկանությունը ավելի քան 1,2 հազար խուզարկություն է իրականացրել եւ  165 մարդ է ձերբակալել: Արդյունքում առգրավվել է   230 միավոր հրազեն, պարզաբանել է նախարարը: 

Փարիզում կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի համաշխարհային համաժողովից երկու օր առաջ տնային կալանք է տրվել «կանաչներից»  24 ակտիվիստի: Տվյալ որոշումն ընդունվել էր արտակարգ դրության ռեժիմին համապատասխան, պարզաբանել են ՆԳՆ-ից:  Համաժողովի ընթացքում չեղյալ են համարվել նաեւ բազմաթիվ ցույցեր, ինչը  միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների լուրջ քննադատությանն է արժանացել:  

«Սկզբում մեզ հասկացրին, որ զանգվածային միջոցառումների կազմակերպումը մեծ ռիսկի հետ է կապված, եթե նկատի առնենք վերջերս Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները:  Մենք ըմբռնումով մոտեցանք սահմանափակող միջոցներին, - պարզաբանել է Ֆրանսիայում «Գրինփիսի» բաժանմունքի ղեկավար Ժան-Ֆրանսուա Ժուլիարը: Սակայն այժմ մտածում ենք, որ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են երկրում արտակարգ դրության ռեժիմն  օգտագործել սահմանափակելու համար գագաթնաժողովի շրջանակում բնապահպանների բողոքի տարբեր ցույցերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ