News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին իշխանությունն ու ընդդիմությունը միասին  հանդիպում ունեցան ժողովրդի հետ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` անդրադառնալով «Այո»–ի եւ «Ոչ»–ի ռեալիթի շոուին։

«Մեր քարոզարշավն արդյունավետ շարունակում ենք, փորձում ենք լինել բոլոր համայնքներում, որպեսզի մարդկանց հետ անմիջական շփումներով բացատրենք բարեփոխումների նպատակը: Քարոզարշավը շատ բան տվեց, շատ մարդիկ իրազեկվեցին, հասկացան փաստաթղթի բովանդակությունը»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ամբողջ ընթացքում որեւէ խոչընդոտ չի եղել, բացառությամբ այսօրվա: Նրա խոսքով, դեկտեմբերի 1-ին Աբովյան գնացող ավտոբուսները չեն աշխատում, որը կապված է Երեւանի Ազատության հրապարակում այսօր նախատեսված հանրահավաքի հետ։ Պարույր Հայրիկյանը նշեց, որ այսօր հրավիրված համազգային հանրահավաքը ոչ թե սահմանադրական փոփոխությունների դեմ է, այլ սահմանադրկան փոփոխությունների առիթով իշխանափոխության հասնելու փորձ։

 «Այսօրվա միջոցառման նպատակը սահմանադրությունը չէ, այլ իշխանությունը սահմանադրութան միջոցով փոխելը: Կազմակերպիչներն էլ շատ ազնիվ են ու պարկեշտ, ժողովրդին ասում են` եթե ապստամբություն անեք, կղեկավարենք: Ազնվորեն ասում են, որ իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Այսօր շատ մարդ է լինելու, բայց այդ մարդիկ գալիս են, որ որոշեն` ինչ-որ բան անելու են, թե ոչ, ոչ թե ապստամբություն անելու են գալու»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը այսօր` դեկտեմբերի 1-ին, Երեւանի Ազատության հրապարակում հրավիրել է համազգային հանրահավաք եւ հայտարարել, որ պատրաստվում են շուրջօրյա հավաքների։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ