News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մինչեւ տարեվերջ կստանա նոր սերնդի առաջին «Դատաստանի օրվա օդանավը», որը հաջող անցել է փորձարկումները, տեղեկացրել են   «Միացյալ սարքաշինական կորպորացիայից» (Ռոստեխի մաս է կազմում):

Իլ-80 ինքնաթիռի հիմքի վրա ստեղծված ռազմավարական կառավարման օդային կետը նախատեսված է զորքի օպերատիվ ծավալման պայմաններում կիրառվելու համար ցամաքային ենթակառուցվածքի բացակայության պայմաններում, ինչպես նաեւ կառավարման ցամաքային կետերի, կապի գծում հանգույցների շարքից դուրս գալու պարագայում, գրում է  Gazeta-ն:

Օդային հրամանատարական կետերի նոր սերունդը առանձնանում է «բարձր կենսունակությամբ, ֆունկցիոնալությամբ, զանգվածաչափերի բարելավված բնութագրերով եւ ավելի ցածր էներգասպառմամբ»:

Համալիրի տեխնիկական բնութագրերը հնարավորություն են տալիս ցամաքային զորքի, ռազմածովային նավատորմի, օդատիեզերական ուժերի եւ ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի կառավարում իրականացնել: 

ԱՄՆ-ում նմանատիպ համալիրը կոչվում է  «Դատաստանի օրվա օդանավ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ