News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տաջիկստանում փակվում են բոլոր փոխանակման կետերը։ Արժութային գործարքներն այսուհետ հնարավոր կլինի իրականացնել միայն բանկերում, ֆինանսական հաստատությունների մասնաճյուղերում եւ վարկային կազմակերպությունների գլխամասերում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Հանրապետության Ազգային բանկի հայտարարությունը։

Հաղորդվում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են «արտարժույթով արժութային գործողություններ իրականացնելու կարգի մասին» №211 հրամանի  համաձայն, որն ընդունել է կարգավորող մարմնի ղեկավարությունը։

Վերոնշյալ հաստատություններից դուրս արտարժույթ փոխանակելը համարվում է անօրինական։ Պատասխանատվության կենթարկվի ինչպես գնորդը, այնպես էլ վաճառողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ