News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններով առաջարկվող երկփուլ ընտրությունների դրույթն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, վեճի առարկա է դարձել «Այո եւ Ոչ» ռեալիթի շոուի շրջանակում:

«Ամբողջ աշխարհում խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլ անցկացնելու հնարավորություն չկա: Ոչ մի տեղ նման բան չկա, իսկ հանարքվեի դրված նախագծում նշված է այս դրույթը: Մինչդեռ մեր խորհրդարանում կա եւ այդ կայուն մեծամասնությունը, եւ այդ 3/5-րդը»,- բորբոքված ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ոչ» քարոզող Հրանտ Բագրատյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ եւ Սան Մարինոյում, եւ Իտալիայում կա երկփուլ ընտրությունների դրույթ: Հենց այս դիտարկումն էլ վեճի առիթ է դարձել: Մոտ 10-15 րոպե բանավիճելուց հետո Հրանտ Բագրատյանը համաձայնվել է, որ Իտալիայի ընտրական օրենսգրքով ամրագրված է երկրորդ փուլի անցկացումը:

Նշենք, որ երկփուլ ընտրությունների դրույթն արդեն մի քանի ամիս է՝ վիճահարույց դրույթ է դարձել քաղաքական ուժերի միջեւ: Սահմանադրական փոփոխությունների նախնական նախագծում նշված էր, որ պետք է անցկացնել երկրորդ փուլ, մինչեւ վերջնական տարբերակում գրված է, որ եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ