News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում յոգայի երկրպագուներին պարապմունքների են հրավիրում կատուների հետ: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, խոսքը Catmosphere նախագծի մասին է: Դա «կատվասրճարան» է, որը որոշել է իր հաճախորդներին նաեւ «կատվայոգա» առաջարկել: Յուրաքանչյուր պարապմունքը տեւում է մեկ ժամ, որը ներառում է 45 րոպե անմիջական պարապմունքն ու 15 րոպե «գրկախառնություններ»:

Հնարավոր է, որ ձեր գորգի վրա ննջած կատվի պատճառով դուք չկարողանաք կատարել «շները մռութները դեպի ներքեւ» դիրքով վարժությունը, բայց ձեր տրամադրությունը կատվի ներկայությունից հաստատ կշահի, նշումէ թերթը:

Catmosphere-ի համասեփականատեր Թոմաս Դերիկոտը հայտնել է, որ նոր պրակտիկան հետաքրքրել է ոչ միայն մարդկանց, այլեւ կատուներին: «Ամենայն հավանականությամբ, կատուները սա տարօրինակություն են համարում ու ուզում են ավելի լավ ուսումնասիրել, թե ինչ է կատարվում»,- հավաստիացնում է նա, հայտնում է Gazeta-ն:

Ի տարբերություն շներով յոգայի՝ որտեղ շներն ո ւ նրանց տերերը միասին են մշակում դիրքերը, կատուներով յոգայի առանձնահատկությունն այն է, որ մարդիկ կատարում են  վարժություններ, իսկ կենդանին ազատորեն տեղաշարժվում է: «Երբ անտեսում ես կատուներին՝  նրանց հետաքրքրությունը միայն ուժեղանում է»- ասված է հոդվածում: Ինչպես նշեց Դերիքոթը, անհնար է կանխազգալ, թե ինչպես իրենց կդրսեւորեն կենդանիները, օրինակ կատուն կարող է ցատկել պարապողի մեջքին կամ էլ պառկել նրա գլխին ու քնել:

Դերիքոթը նաեւ ներկայացրել է մի ամերիկյան հետազոտության տվյալներ, ըստ որի կատուների ներկայությամբ 15 րոպե անցկացնելը նվազեցնում է սթրեսի ու անհանգստության մակարդակը:

Դասընթացներին մասնակցում են առավելագույնը 10 հոգուց բաղկացած խմբեր, իսկ կատուների թիվը 17-19 է: Առաջին պարապմունքը տեղի կունենա հինգշաբթի, դեկտեմբերի 3-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ