News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխություններն արվում են նաեւ այն նպատակով, որ սոցիալական պետություն ստեղծենք: Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, թե դեկտեմբերի 6-ից հետո ինչ փոփոխություններ են լինելու մարդկանց կյանքում, երբ Հանրապետությունում կան հարուստներ եւ աղքատներ միայն:

«Այո, մենք ունենք բեւեռացված հասարակություն, գերհարուստներ եւ գերաղքատներ, պատճառներից մեկն էլ գործող Սահմանադրությունն է, որը կա, սակայն չի գործում: Այս փոփոխությունների միսն ու արյունն այն է, որ սոցիալական պետություն ստեղծենք, իրավունքները կյանքի կոչենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ Եղվարդում թեժ մթնոլորտ է. «Այո» եւ «Ոչ» քարոզողներն անընդհատ բանավիճում են միմյանց հետ տարբեր հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ