Աֆղանստանի Բագլան նահանգում արկի պայթյունից մահացել է 3, վիրավորվել՝ 15 մարդ: Այս մասին հաղորդում է աֆղանական «Համա Փրես» գործակալությունը:
Ըստ այդմ, արկը, որի ծագումը դեռ պարզված չէ, հայտնաբերել են երեխաները, որից հետո եղել է պայթյունը:
Տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: