News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ Մշակույթի նախարարության եւ Մեքսիկայում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը տեղի ունեցող Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնին:

Հայկական տաղավարը ներկայացված է շուրջ 180 անուն (ավելի քան 2000 կտոր) գրքերով, որոնք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ իսպանախոս հայկական համայնքներում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Իսպանիայում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համայնքներում:

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված հայկական տաղավարը մեքսիկացի ընթերցողներին, հանրային եւ համալսարանական գրադարաններին ներկայացրեց Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մեքսիկայում գործող «ԱԲԳ» hրատակչության կողմից լույս ընծայված Մարտիրոս Չիտչյանի «Մահվան եզրին» հուշերը (իսպաներեն լեզվով) եւ Մեքսիկայի հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ CIDE-ի կողմից հրապարակված «Հայաստան՝ մի պատմություն» ժողովածուն:

Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնը, որն անց է կացվում 1987 թ.-ից, համարվում է Լատինական Ամերիկայի խոշորագույն եւ աշխարհի մեծությամբ երկրորդ գրքի ցուցահանդես-փառատոնը: Կազմակերպիչների գնաhատմամբ՝ փառատոնի այցելուների թիվն այս տարի գերազանցելու է 800,000-ը, իսկ մասնակից երկրների թիվն արդեն գերազանցել է 60-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ