News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սոչիի լեռնադահուկային հանգստավայրերում ձնահոսքի վտանգ է ստեղծվել: Ծովի մակերեսից ավելի քան 1000 մետր բարձրության վրա գտնվող լանջերից կարող են ձյան մեծ զանգվածներ թափվել, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Սոչիի աշխատակազմի քաղաքացիական ու բնակչության պաշտպանության վարչությունից:

Սոչիի օդերևութաբանական կենտրոնի տվյալներով, այսօր՝ մոսկովյան ժամանակով 18:00-ից սկսած մինչև դեկտեմբերի 2-ի վերջը Սոչիի լեռներում, որոնք ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա են գտնվում, հնարավոր են ձնահոսքեր տեղի ունենան: Բնակչությանը խորհուրդ է տրվում զերծ մնալ արշավներից, իսկ լեռնադահուկային հանգստավայրերի ղեկավարությանն ու հանգստացողներին՝ զգոնություն ու զգուշավորություն դրսևորել»,- զգուշացրել են վարչությունից:

Սոչիում լեռնադահուկային սեզոնն այս տարի առաջին անգամ փորձնական ռեժիմով բացվել է նոյեմբերի 21-ին՝ սովորականից մեկ ամիս շուտ: Սեզոնի պաշտոնական մեկնարկը ծրագրված է դեկտեմբերի 26-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ