News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դպրոցական ուսումնական ծրագրերը գերբեռնված են, ուստի դրանք պետք է վերանայվեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում լրագրղների հետ զրույցում նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Բոլոր դպրոցներում խնդիրները միատեսակ են` մանկավարժական համակազմի եւ աշակերտների թվի միջեւ եղած տարբերություն, շենքային պայմանների խնդիր` հանրապետության շուրջ  400 դպրոց այսօր ունեն քաղաքաշինական խնդիրներ եւ, վերջապես, ուսումնական բնույթի խնդիրներ: Գաղտնիք չէ, որ դպրոցական ուսումնական ծրագրերը գերբեռնված են, ուստի դրանք պետք է վերանայվեն: Առհասարակ, կրթության ոլորտում բոլոր խնդիրները պահանջում են մշտական աշխատանք»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Տպել
Ամենաշատ