News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունները որեւէ վտանգ չեն ներկայացնում երկրի անվտանգությանը եւ սահմաններին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Այո» եւ «Ոչ» ռեալիթի շոուի շրջանակում Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը վստահեցրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Երբ Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեցին, միակ պայմանը, որը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դրեց աշխատանքային խմբի առջեւ, այն էր, որ որեւէ հոդված չփոփոխվի այնպես, որը կնվասի ՀՀ անվտանգությանը, մեր ժողովրդին, սահմաններին: Միակ պահանջն է սա եղել նախագահը, իսկ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները այդ պահանջը պահպանել են ամենայն լրջությամբ»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Մարգարիտ Եսայանի խոսքով՝ Հայաստանում այսօր առկա են սոցիալական, տնտեսական խնդիրներ, սակայն անվտանգության առումով մենք ամենաապահով երկրների տասնյակում են:

Նշենք, որ «Հյուսիս» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: Իսկ «Ոչ»-ի ճակատից են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը, Վարդան Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Այս փոփոխություններով նախատեսված է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ