News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար- հոկտեմբեր ժամանակահատվածում գրանցված իրավախախտների թիվը տարեկան կտրվածքով 6.1 տոկոսով կրճատվել է: Բայց մեղրի տակառը, ինչպես ասում են առանց ձյութի չի լինում: Այս ոլորտում ընդհանուր բարեկեցության ֆոնին 6 տոկոսով աճել են «սեփականանության դեմ հանցագործությունները», այդ թվում «անձնական ունեցվածքի գողությունը»՝ 6.6 տոկոսով: Նկատենք, որ վերջիններիս մասննաբաժինը գրանցված իրավախախտումների ընդհանուր քանակության մեջ 4.5 տոկոսով աճել է՝ հասնելով 37.8 տոկոսի:

Ընդ որում կտրուկ՝ 8.2 տոկոսով, ավելացել է սովորական գողությունների քանակը: Վերջինիս մասնաբաժինը գրանցված իրավախախտումների ընդհանուր քանակությունում մոտեցել է ընդհուպ 30 տոկոսի:

Զարմանալի է, որ նման այլանդակություն տեղի է ունենում տնտեսությունում դրական տեղաշարժերի ֆոնին: Փոխանակ ուրախանալ այդ հաջողությամբ, առանձին անգիտակից քաղաքացիներ աչք են տնկել ուրիշի ունեցվածքի վրա: Իսկ հաջողությունները, դատելով պաշտոնական թվերից, փոքր չեն:

Այսպես, օրինակ հունվար- հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը աճել է 4.6 տոկոսով, գյուղատնտեսականինը՝ 11.6 տոկոսով: Նույնիսկ շինարարությունը, որը անշեղերոն կրճատվում էր վերջին տարիներին, դրական տեղաշարժ է արձանագրել: Ճիշտ է զուտ խորհրդանշական (0.1 տոկոսի աճ) բայց այնուամենայնիվ դրական:

Ի դեպ, շինարարության մասին: Հինգ տարի առաջ այդ ոլորտում, ըստ պաշտոնական տվյալների, 85.8 հազար մարդ էր աշխատում: Անցած տարի աշխատողների թիվը նվազել է մինչեւ 58.6 հազար: Իսկ թե ուր են անհետացել ավելի քան 27 հազար շինարարները՝ պարզ չէ: Գուցե մնացել են հայրենիքում՝ համալրելով գործազուրկների շարքերը, գուցե Ռուսաստան են մեկնել՝ աշխատելու: Չնայած այնտեղ նույնպես ծանր ժամանակներ են հասունացել...

Ռուսաստանի տնտեսության ճգնաժամը չի շրջանցել նաեւ այն ոլորտները, որոնցում ներգրավված է մեր արտագնա աշխատողների մեծ մասը: Եվ այսպես՝ հունվար – հոկտեմբեր ամիսներին շինարարության ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 10.3 տոկոսով, իսկ մեծածախ առեւտրի շրջանառությունը՝ 8.8 տոկոսով: Հոկտեմբերին գործազուրկների թիվը Ռուսաստանում աճել է 8.1 տոկոսով, այդ թվում պաշտոնական գրանցվածներինը՝ 13. 7 տոկոսով: Հասկանալի է, որ այս պայմաններում առաջին հարվածը սոցիալապես անպաշտպան աշխատողներին է բաժին հասնում՝ այսինքն աշխատանքային միգրանտներին:

Արտաքին դրամական փոխանցումները, Հայաստանում հարյուր հազարավոր մարդկանց ընտանեկան բյուջեի կարեւորագույն եկամտի աղբուրներից մեկը, հունվար – սեպտեմբեր ամիսներին գրեթե մեկ երրորդով կրճատվել է: Օրինաչափ հետեւանք է դարձել մեծածախ ապրանքաշրջանառության ծավալի անկումը: Ընդ որում ոչ միայն համադրվող գներով (8.3 տոկոս հունվար – հոկտեմբեր ամիսներին), այլ նույնիսկ ընթացիկ գներով ( գրեթե 4.8 տոկոս):

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ