News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցները Գյանջայում այսպես կոչված կրոնական արմատականների դեմ հատուկ գործողություն են իրականացրել, հայտնում է Minval.az-ը ` վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ըստ հաղորդած տեղեկությունների՝ գործողության ընթացքում ձերբակալվել է քաղաքի բնակիչ Մուբարիզ Իբրահիմովը, որը աջակցում էր «Մահմեդականների միություն» խմբավորման անդամներին:

Ձերբակալվածի մեքենայում խուզարկության ընթացքում հայտնաբերել ու առգրավել են «ՌԳԴ-5 » տեսակի 4 ինքնաշեն նռնակ, նաեւ արգելված գրականություն՝ երկու օրինակով, ու մեկ զրահահագուստ:

Նոյեմբերի 30-ին Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «Մահմեդականների միություն» շարժման անդամներին աջակցող Ռամիզ Սարիեւին: Ենի Գյանջա ավանում գտնվող նրա բնակարանի խուզարկության ընթացքում հայտնաբերվել ու առգրավել են «Էֆ 1» տեսակի  3 նռնակ, 2 պահունակներ, 67 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 1 պլանշետ,  9 DVD սկավառակ, 22 օրինակ կրոնական գրականություն եւ «Մահմեդականների միության» առաջնորդ հաջի Թալեխ Բագիրզադեի ուղերձի 2 օրինակ:

Նոյեմբերի 30-ին Գյանջայի ոստիկանության շրջանային վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է նաեւ «Մահմեդականների միության» անդամներին աջակցող Ռովշան Ասադովը: Նրա բնակարանում արված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են 1 «ԱԿ 74» ավտոմատ, 2 պահունակ, 30 փամփուշտ, 11 DVD սկավառակ, 12 օրինակ կրոնական գրականություն, 5 բանկային քարտ՝ պարսկերեն գրությամբ, 1 բջջային հեռախոս՝ պարսկերեն տառատեսակով ու քարտեզով, նաեւ «Մահմեդականների միության» առաջնորդ հաջի Թալեխ Բագիրզադեի ուղերձի չորս օրինակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ