News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետեւանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գեւորգ Խաչատրյանի հարազատները չեն հավատում ժամկետային զինծառայողի մահվան նախնական պաշտոնական վարկածին, ըստ որի, նա ինքնասպան է եղել: NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի հորեղբայրը` Հարություն Խաչատրյանը, նշեց, որ դեպքից 20 րոպե առաջ է խոսել Գեւորգի հետ եւ ոչ մի տարիօրինակ բան չի նկատել նրա մոտ: Դեպքից 20 րոպե առաջ Գեւորգը հորեղբորն ասել է, որ լավ տրամադրություն ունի եւ պատրաստվում է դիրքեր բարձրանալ:

«Նորմալ, կյանքով լի տղա էր, խի՞ պիտի ինքնասպան լիներ, որ մի նորմալ մարդը էդ քայլին կգնա: Դեպքից 20 րոպե առաջ եմ հետը խոսել, ասաց` պոստ եմ գնում, հոպար ջան, ասացի` զգույշ կլինես, տաք հագնվե՞լ ես, ասաց հա: Հետո ասաց, հոպար ջան, մամաս ա զանգում, սպասի խոսեմ, հետ կզանգեմ ու տենց էլ չզանգեց»,-ասաց Հարություն Խաչատրյանը` նշելով, որ մինչեւ վերջ գնալու են Գեւորգի մահվան հանգամանքները բացահայտելու համար:

5 ամիս առաջ բանակ զորակոչված Գեւորգ Խաչատրյանը, հորեղբոր խոսքով, բանակից ոչ մի դժգոհություն չի ունեցել, հարազատների հետ հաճախ է խոսել եւ գոհ է եղել ծառայությունից:

«Գեւորգը մեկ քույր ունի, ինքը մեծն էր, ապրում էր ծնողների հետ: Դպրոցն ավարտեց, ընդունվեց «Քվանտ» վարժարան եւ գնաց բանակ: Շատ լավ էր, իրեն հարգում էին, բոլորը սիրում էին իրեն, շատ գոհ էր: Կարգին, դաստիարակաված տղա էր»,-ասաց նա:

Նշենք, որ Գեւորգ Խաչատրյանի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Նորագավիթի գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանի մահվան հանգամանքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ