News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինական Շենչժեն քաղաքի բնակիչը Պեկինը պարուրած ծխամշուշից աղյուս է պատրաստել: Այդ մասին երեքշաբթի` դեկտեմբերի  1-ին տեղեկացրել է People's Daily Online պորտալը:

Մի բլոկ պատրաստելու համար տղամարդը, որն իրեն nut brother է կոչում, ՉԺՀ-ի մայրաքաղաքում 100 օր է անցկացրել, նշում է SINA կայքը: Այդ ամբողջ ընթացքում նա արդյունաբերական փոշեծծիչի օգնությամբ օդից հավաքում էր կեղտի մասնիկները այն վայրերում, որտեղ առավելագույն քանակ էր հավաքված` ներառյալ աշխարհի խոշորագույն  Տյանանմեն հրապարակը եւ Պեկինի ազգային  «Թռչնի բույն» մարզադաշտը:

Սարքը կարող էր չորս օր շարունակ աշխատել առանց լիցքավորման, այդ ընթացքում նա հասցնում էր այնքան փոշի հավաքել, որքան ամեն օր հավաքվում է Պեկինի մոտ  62 բնակչի թոքերում, տեղեկացնում է Lenta-ն:

Երբ կառուցողական բլոկի համար անհրաժեշտ ծավալը հավաքվել է, տղամարդը հատուկ սարքավորման միջոցով պրեսի է ենթարկել փոշու մասնիկները: Նրա խոսքով, նոր նյութը կարող է շինարարության մեջ օգտագործվել: 

Երիտասարդը խոստովանել է, որ այդ միտքն իր գլխում ծագել է  2013-ին, երբ տեղի լրատվամիջոցները  հաղորդել են Պեկինի օդի` ուլտրամանուշակագույն PM2.5 մասնիկներով աղտոտման բարձր մակարդակի մասին, որոնք անցնում են ֆիլտրերի մեծամասնության միջով եւ, ինչպես համարվում է, կուտակվում են թոքերում: Իր ակցիայով նա մտադիր էր ուշադրություն հրավիրել այդ խնդրի վրա: «Ռեսուրսները սպառելով` մենք ինքներս փոշու ենք վերածվում»,-համարում  է nut brother-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ