News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը սկսել է քննարկել երկրի կառավարության ներկայացրած հայցը Կատալոնիայի խորհրդարանի՝ «Կատալոնիայի անկախության ձեռքբերման գործընթացի մեկնարկի» մասին բանաձեւը ապօրինի ճանաչելու վերաբերյալ, հայտնում է 24Horas հեռուստաալիքը։

Սահմանադրական դատարանը կարող է մինչեւ շաբաթվա վերջ որոշում կայացնել։ Կատալոնիայի խորհրդարանը նոյեմբերի 9-ին բանաձեւ էր ընդունել, որը հայտարարում էր հանրապետական կառավարման ձեւով անկախ պետության ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։ Իսպանիայի կառավարությունը, դրան ի պատասխան, դիմել էր երկրի Սահմանադրական դատարան, որը հայցը քննարկման էր վերցրել՝ դրանով իսկ սառեցնելով բանաձեւի գործունեությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ