News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարին Գերմանիայի միջամտելու համար տրված մանդատի նախագծում ներկայացված չեն ո՛չ անվտանգության քաղաքականության հիմնավորումներ, ո՛չ ռազմական միջամտության նպատակը։ Սակայն չնայած դրան՝ Գերմանիան ցանկանում է 1200 զինվոր ուղարկել Սիրիա։ Իսկ ահաբեկչության դեմ արշավը Գերմանիայի համար 134 մլն եվրո կարժենա։ Այս մասին գրում է Die Welt գերմանական պարբերականի հոդվածագիրը՝ անդրադառնալով Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին Գերմանիայի ռազմական միջամտությանը։

«Մերկելի քաղաքականության մեջ անփոփոխ քիչ որոշումներ բաներ կան, բայց կայուն է միայն մի բան. Գերմանիայի զինված ուժերը ոչ մի նոր պատերազմի մեջ չեն մտնելու։ Որքան էլ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը խոսի աշխարհում Գերմանիայի աճող պատասխանատվության մասին, Մերկելն ամեն դեպքում հավատարիմ է մնում ռազմական տոկունության իր ուսմունքին եւ գերմանացի զինվորներին պատերազմների ուղարկելու փոխարեն նրանց ուղարկում էր աշխարհի թեժ կետերում չկայացած պետությունների զինված ուժերին մարզելու համար։ Դա այդպես էր նաեւ ԻՊ-ի դեմ պայքարում»,- գրում է հեղինակը։ Հոդվածագիրը նշում է, որ այդ քաղաքական գիծը փոխվել է Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո։

«Փարիզի ահաբեկչություններից հետո Գերմանիայի դաշնային պաշտպանության ուժերի 1200 զինվորներ Սիրիայում մասնակցելու են ԻՊ-ի դեմ պայքարին։ Միայն թե այս մասնակցությունը մնալու է օդային հետախուզության եւ ծովային պահակախումբ ապահովելու մակարդակում։ Պետությունը, որը փոխում է իր ռազմավարությունը եւ զինվորներ է ուղարկում պատերազմի, պարտավոր է ամուր իրավական հիմք ունենալ, այդ թվում՝ ներկայացնել անվտանգության քաղաքականության առումով հիմնավորում եւ ռազմական միջամտության կոնկրետ նպատակ։  Դրանցից ոչ մեկը ռազմական միջամտության այս նախագծում ներկայացված չէ»,- կարծում է հոդվածագիրը։

Ըստ հեղինակի՝ միակ հիմնավորումն այն է, որ ահաբեկիչների դեմ պայքարում գերմանացիների աջակցությունն անհրաժեշտ է Ֆրանսիային օժանդակելու համար։ «Իսկ ո՞րն է Գերմանիայի շահը։ Ջախջախե՞լ ԻՊ-ին։ Միայն օդային հարվածներով դա չի հաջողվի։ Արեւտմյան ցամաքային զորքերի միջամտությունը նույնպես տարբերակ չէ։ Ինչպես նաեւ Գերմանիան փրկարարներ չի ուղարկում միջադեպերի ժամանակ թշնամական տարածքից սեփական զինվորներին դուրս բերելու համար։ Բացառված է նաեւ Ասադին աջակցելու տարբերակը, քանի որ բազմիցս հայտարարվել է, որ Ասադի հետ Սիրիան ապագա չունի։

Այսպիսի անորոշության մեջ կառավարությունը խարխափում է եւ գնում դեպի արկածներ, որոնց ելքը պարզ չէ»,- եզրափակում է հեղինակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ