News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պետք է երկարաձգել նպաստելու համար մինսկյան համաձայնությունների կատարմանը: Երեքշաբթի նման կարծիք է հայտնել պատժամիջոցների հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարության կոորդինատոր Դանիել Ֆրիդը Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնում կլոր սեղանի շուրջ:

«Պատժամիջոցները արդյունք  են տալիս, դրանք փոխում են այն պայմանները, որոնցում Ռուսաստանը Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ է կայացնում: Առանց դրանց, կարծում եմ, Ուկրաինայում անհամեմատ ավելի վատ իրավիճակ կտեսնեինք ու խաղաղ գործընթաց չէր լինի:  Կարծում եմ` ճիշտ կլինի ասել, որ պատժամիջոցները խաղաղ լուծման հնարավորություն են ստեղծել:  Նշանակում է` դրանք պիտի պահպանվեն: Դրանք կուժեղացվեն, եթե Ուկրաինայի իրավիճակը վատթարանա:  Սակայն ավելի հավանական է, որ դրանք կպահպանվեն` Ռուսաստանի  վրա ճիշտ ճնշում ապահովելով, որպեսզի հնարավորություն տան առաջընթաց արձանագրել մինսկյան համաձայնությունների իրականացման գործում», - ենթադրում է Ֆրիդը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Ավելի վաղ ԵՄ-ի` արտաքին գործերի   եւ անվտանգության քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այլ կարծիք էր հայտնել` նշելով, որ դժվար է գնահատել Ռուսաստանի վրա պատժամիջոցների արդյունավետությունը: 

ԵՄ-ը ՌԴ-ի դեմ իր պատժամիջոցային ռեժիմը կապել է մինսկյան համաձայնությունների ամբողջական կատարման հետ: Այդ կապակցությամբ  դեկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովին Եվրամիության առաջնորդները քաղաքական որոշում կկայացնեն պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ, իսկ դրանք 4 կամ 6 ամսով երկարաձգելու վերաբերյալ ձեւական որոշումը կկայացվի հունվարին` ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպմանը: ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների ներկայումս գործող փաթեթի ժամկետը լրանում է հունվարի 31-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ