News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մեղավոր ճանաչեց հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ մեղադրվող, Հրազդան քաղաքի 36–ամյա բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանին՝ դատապարտելով նրան 11 տարի 6 ամսվա ազատազրկման:

Տուժող Աննա Բ.-ին թրաֆիքինգի ենթարկելու փաստը ապացուցված չլինելու հիմնավորմամբ դատարանը անմեղ ճանաչեց եւ արդարացրեց Հերիքնազ Խաչատրյանին:

Մյուս չորս տուժողների մասով Հերիքնազը մեղավոր ճանաչվեց:

Դատական ակտի հրապարակումից հետո Հերիքնազի քրոջ դուստրը դատարանում բղավեց՝ «Մոք ջան, չնեղվես», ինչին Հերիքնազը արձագանքեց՝ «Ես ոչ մի բանից էլ, գիտեք, չեմ նեղվում»:

Ամբաստանյալի հարազատներին ու պաշտպանին դատարանի վճիռը դուր չեկավ: Պաշտպան Հրանտ Գեւորգյանը վճռի հրապարակումից հետո դիմեց դատարանին. «Պարոն Վարդանյան, ես ձեզնից նման բան չէի սպասում, էս ինչ անարդարություն է, տո»,- ասաց նա:

Նշենք, որ Մեղադրող դատախազը Հերիքնազ Խաչատրյանի համար 13 տարվա ազատազրկում էր պահանջել:

Հերիքնազ Խաչատրյանն իր վերջին խոսքում նշեց, որ որ ինքը մասնակցություն չի ունեցել հայ աղջիկներին Դուբայ տեղափոխելու եւ սեռական շահագործման ենթարկելու գործին:

«Էս իմ հոդվածը չի: Ձեզնից խնդրում եմ, միայն ճիշտ վճիռ կկայացնեք»,-ասաց ամբաստանյալը:

Նշենք, որ դատապարտյալի պաշտպան Հրանտ Գեւորգյանը պնդում էր, որ Հերիքնազ Խաչատրյանն իրեն մեղսագրվող արարքը չի կատարել, եւ գործում նրա արաքը հիմնավորող բավարար ապացույցներ չկան: Ըստ պաշտպանի՝ Հերիքնազ Խաչատրյանի նկատմամբ դատարանը պետք է արդարացման վճիռ կայացներ:

Հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը:

Նույն գործով Հերիքնազ Խաչատրյանի քույրը` Բավական Խաչատրյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Նա ավելի վաղ ցուցմունք էր տվել, թե քրոջ հետ միասին է թրաֆիքինգով զբաղվել, սակայն ավելի ուշ դատարանում հայտարարել էր, թե քննիչների ճնշումների ներքո է նման ցուցմունք տվել, եւ քույրն իրականում այդ գործի հետ կապ չունի։ Հերիքնազ Խաչատրյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ Դուբայում ինքն է թարֆիքինգի զոհ դարձել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Ամենաշատ