News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Հունաստանի ՊՆ-ները ստորագրել են ռազմական համագործակցության 2016-ի ծրագիրը:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի ՊՆ-ի եւ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության շրջանակներում նոյեմբերի 30-ին Հունաստանի է այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Լեւոն Այվազյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմավարության եւ քաղաքականության դիրեկտորատի տնօրեն, դեր-ծովակալ Իոաննիս Պավլոպուլոսի եւ միջազգային համագործակցության վարչության պետ, բիգադի գեներալ Միլտիադիս Գրիլակիսի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Հունաստանի Հանրապետության միջեւ ռազմական համագործակցության զարգացմանը եւ խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այցի արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ