News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» հայտարարությունը, թե «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակ գիշերը լուսամուտով անհայտ անձինք են մտել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել, թե «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ։

Հայտարարության իսկությունը պարզելու նպատակով, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն այցելել են նշված գրասենյակ՝ Կապան քաղաքի Չարենցի 2 շենքի 16 բնակարան, որտեղ «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի պատասխանատու Ս. Հայրապետյանն իր բացատրությամբ նշել է, որ իրենց գրասենյակ ոչ ոք ապօրինի մուտք չի գործել, և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություն իրենց գրասենյակից ոչ ոք չի արել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը այսօր` դեկտեմեբրի 1-ին, հայտարարությւոն էր տարածել, որ «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է...
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ...
Ամենաշատ