News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ  Իրանը քննարկում են ավիացիոն տեխնիկայի, տրանսպորտային մեքենաշինության եւ դեղագործության ոլորտում համագործակցության հարցեր, տեղեկացրել է ՌԴ Արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը: 

«Մենք արդեն մի շարք ինտենսիվ բանակցություններ են անցկացրել ինչպես համատեղ արտադրության, այնպես էլ ավիացիոն տեխնիկայի մատակարարման վերաբերյալ, խոսքը տրանսպորտային մեքենաշինության մասին է, վագոնների, դեղագործության, ինչպես նաեւ արդյունաբերական գործընկերային հարաբերությունների այլ` լայն սպեկտրի, որը մեզ հնարավորություն կտա մեր ձեռնարկությունները հանել Իրանի շուկա», — պատմել է Մանտուրովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նախարարը նաեւ տեղեկացրել է Եգիպտոսին ռուսական ուղեւորատար վագոնների մատակարարման եւ այդ երկրում բեռնատարների արտադրության տեղայնացման մասին, ԱՄԷ-ի հետ սպառազինությունների արտադրության ոլորտում համագործակցության եւ Հնդկաստանում բազմագործառույթ Կա-226 ուղղաթիռների արտադրության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ