News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ` այս տարի 40 ընտանիք արդեն ավարտել է իր կիսակառույց տան շինարարությունը եւ/կամ վերանորոգել է իր տունը: Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում բնակվող Մանուկյանների ընտանիքը մեկն է այն երջանիկներից, որը երկար տարիների սպասումից հետո արդեն ունի ապահով տանիք եւ հարմարավետ պայմաններ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Մանուկյաններին՝ բնակարանամուտի ուրախ հանդիսությանը մասնակցելու եւ նրանց ուրախությունը կիսելու համար:

Երիտասարդ ընտանիքը տան շինարարությունը սկսել է չորս տարի առաջ, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն: Նախկինում ընտանիքն ապրել է հայրական տանը 11 անձ մեկ հարկի տակ, ապա տեղափոխվել է կիսակառույցի նկուղային կիսամութ սենյակ:  Ընտանիքի փոքրիկների՝ հինգամյա Սիրուշոյի եւ յոթնամյա Հայկի համար չկա ավելի մեծ ուրախություն, քան իրենց մեծ ու գեղեցիկ տան տեր զգալը:

«Ավելի մեծ երջանկություն, քան սեփական տուն ունենալու վաղեմի երազանքն իրականացված տեսնելը՝ թերեւս դժվար է պատկերացնել: Ուրախ ենք, որ արդեն մի քանի տարի մասնակցում ենք մի նախագծի, որն այսքան աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ ընտանիքների: Նրանց համար նոր տունը նոր սկիզբ է՝ հայրենի հողի վրա ապրելու կամքն ամրապնդելու, ապագայի նոր ծրագրեր կազմելու առումով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Դուք չեք կարող պատկերացնել մեր ընտանիքի երջանկությունը: Այն գիտակցությունը, որ երեխաներս այսուհետ կունենան առողջ միջավայր ու արժանավայել ապրելու հնարավորություն, ոչնչի հետ հնարավոր չէ համեմատել: Անսահման շնորհակալ եմ », - ասել է ընտանիքի երիտասարդ մայրը՝ Ջուլիետան:

«Կյանքը լի է դժվարություններով ու արգելքներով: Երիտասարդ ու ջանասեր ընտանիքի համար շատ կարեւոր է զգալ այն աջակցությունն ու հենարանը, որի շնորհիվ ընտանիքը կայանում է, դառնում է ավելի ամուր ու հաստատուն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: Համագործակցության շնորհիվ 2007թ.-ից մինչեւ 2015թ.-ի ավարտը բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ