News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական Նարդարան բնակավայրում տեղի ունեցող իրադարձություններում, իհարկե, նաեւ սոցիալական գործոն կա. նշվում էր, որ դա կրոնական գործոն է, բայց պարզվեց, որ հարցը սոցիալական է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Նրա խոսքով, պայթյունավտանգ կապ կա: «Այսինքն՝ գլխավորն Ադրբեջանի կայունության դեմ սպառնալիքն է, երբ երկու գործոններ՝ կրոնական եւ սոցիալական, համատեղվում են, իսկ մենք հիմա դա տեսնում ենք: Կարծում եմ՝ այս պայմաններում այն, որ իշխանությունները ժամանակին երկխոսության չգնացին, մեծ սխալ էր»,- ընդգծեց Սկակովը:

Հարցին, թե ինչ հետեւանքների կբերեն վերոնշյալ իրադարձությունները, քաղաքագետը պատասխանեց. «Նարդարանի իրադարձություններն ինքնին որեւէ բանի հանգեցնել չեն կարող: Բայց այն, որ դրանք առաջին ծիծեռնակներից են, որոնք կարող են շարունակություն ունենալ, լուրջ սպառնալիք է»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվից 30 կմ հեռավորությամբ գտնվող Նարդարանում վնասազերծվել է իսլամականների խումբ, որը մի շարք սադրանքներ, ահաբեկչական գործողություններ ու զանգվածային անկարգություններ էր ծրագրում: Գործողության հետեւանքով 4 ցուցարար եւ 2 ոստիկան է զոհվել: Դրանից հետո Ադրբեջանի կենտրոնական լրատվամիջոցներում հիստերիա բարձրացավ, իբր, պետականությունը խարխլելուն ուղղված արտաքին արշավի մասին: Իշխանությունների ուժային գործողությունը շարունակվել է նաեւ դեկտեմբերի 1-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ