News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանադրության նոր նախագծով այլեւս մեկ քաղաքական ուժ՝ ելնի երկինք, իջնի ներքեւ, չի կարող դառնալ իշխանություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Այո եւ ոչ» ռեալիթի շոուի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Այո»-ի ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանը։

«Իշխանություն դառնալու համար այդ ուժը պիտի իր կողքին ունենա այլ քաղաքական ուժեր եւս, որպեսզի կայուն մեծամասնություն ձեւավորվի, որ իշխանությունը կառավարումը վերցնի իր ձեռքը»,-պարզաբանել է նա՝ հավելելով, որ այն ուժերը, որոնք չեն կազմի մեծամասնություն կդառնան ընդդիմություն։

«Այն ուժերը, որոնք չեն մտնի կայուն մեծամասնության մեջ, կդառնան օպոզիցիա, բայց մեծամասնությունը ցանկացած հարց, ցանկացած պաշտոնյայի նշանակում չի կարող անել, եթե օպոզիցիայի ձայներից չունենա։ Լինի վարչապետ, Աժ նախագահ, երկրի նախագահ ԿԸՀ ղեկավար, ՄԻՊ եւ այլն։ Այս բոլորը՝ չհաշված օրենքները։ Հիմա մեծամասնությունը չէ՞ պիտի անի, բայց հաջորդ Խորհրդարանում արդեն իր ձայները բավարար չեն լինի, պիտի գա օպոզիցային ասի՝ օպոզիցիա ջան, քո ձայները տուր էս ինչին նշանակենք վարչապետ»,-բացատրել է «Այո»-ի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այս փոփոխությունից հետո առանցքային պաշտոնների փոփոխությունը արագ ու դինամիկ է լինելու։

«Չի լինի մի անձ, կուսակցություն ու որոշի՝ ում նշանակի վարչապետ։ Երբ որ ասում ենք իշխանափոխություն խաղաղ ճանապարհով, դա նկատի ունենք»,-նշել է ՀՀԿ-ական պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ