News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական PSA Peugeot Citroen խումբը եւ ճապոնական Toyota ընկերությունը համատեղ միկրոավտոբուս են մշակել, որը պատրաստվել է երեք ապրանքանիշերի համար միասնական հարթակի հիման վրա: Citroen-ի պարագայում այն կոչվում է Spacetourer, Peugeot-ի պարագայում՝ Traveller, Toyota-ի պարագայում՝ Proace:

Միկրոավտոբուսի տեխնիկական բնութագրերը դեռեւս հայտնի չեն: Դրանց մասին, հավանաբար, կհայտարարվի մեքենայի հրապարակային պրեմիերայի ժամանակ: Բոլոր երեք մոդելներն արտադրվելու են PSA Peugeot Citroen-ի Վալանսիենի գործարանում:

Ըստ Motor-ի, համագործակցության մասին պայմանագիրը PSA Peugeot Citroen-ը եւ Toyota-ն ստորագրել են 2012 թվականին, այն գործելու է մինչեւ 2020 թվականը: Համատեղ առաջին մոդելներից մեկն առաջին սերնդի Toyota Proace-ն էր, որը սերիական արտադրության դրվեց 2013 թվականին: Այն մշակվել է Citroen Jumpy եւ Peugeot Expert հարթակների վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ