News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների դեմ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը:

Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության եւ «Նոր Հայաստանի» հիմներով։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հարթակին կանգնած են «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը,  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սպասվում է, որ այսօր ելույթ կունենա նաեւ Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ:

Ազատության հրապարակում են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսդյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյան, «Ոտքի Հայաստան» շարժման խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը։

Հանրահավաքի մեկնարկից առաջ բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանին եւ եւս մեկ անձի:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել է, որ Գեւորգ Սաֆարյանի վրա կասկածելի իր է եղել, ոստիկանները խնդրել են հանել եւ ցույց տալ իրենց, Սաֆարյանը հրաժարվել է, ինչի պատճառով նրան բերման են ենթարկել:

«Ընդդիմության» միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ Սաֆարյանին բերման են ենթարկել, քանի որ նա թույլ չի տվել, որ ոստիկանները խուզարկեն իրեն: Նրա խոսքով՝ ոստիկանները խուզարկում են բոլոր հրապարակ մտնողներին, խուզարկել են նաեւ իրեն:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակը եւ հարակից փողոցները գտնվում են ոստիկանության ուժեղ հսկողության տակ: Հանրահավաքին միացել են նաեւ տարբեր մարզերից ժամանած քաղաքացիներ։

Նշենք, որ որը ըստ կազմակերպիչների՝ այսօր տրվելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիներին կոչ է արել իրենց հետ վրաններ բերել հանրահավաքին, թեեւ քաղաքապետարանը մերժել էր Ազատության հրապարակում վրան տեղադրելու թույլտվության՝ «Նոր Հայաստանի» դիմումը:

Նշենք, որ «Ընդդիմության միասնական շտաբի» կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը:

«Ոչ»-ի ճակատի մաս կազմող ու «Ընդդիմության միասնական շտաբից» առանձին հանդես եկող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որին միացել է  նաեւ Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ին գնալու է Ազատության հրապարակ եւ սատարելու է «Նոր Հայաստանին»: «Ոչ»-ի ճակատի առաջիկա հանրահավաքը նախատեսված է դեկտեմբերի 3–ին:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ