News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական այն արտադրանքի, հումքի եւ պարենամթերքի ցուցակը, որոնց ներմուծումը Թուրքիայից Ռուսաստան արգելվում է 2016-ի հունվարի  1-ից: Այդ մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:  

Ցիտրուսային մրգերից բացի (նարինջ, մանդարիններ, ներառյալ տանջերիններ, սասումա, կլեմանտիններ եւ վիլկինգներ) ցուցակի մեջ մտել են մսեղիքներ եւ տնային հավերի եւ հնդկահավերի ենթամթերքներ, գլուխ սոխ,  շալոտ-սոխ, ծաղկակաղամբ, բրոկոլի, վարունգ, կորնիշոններ,  խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, ներառյալ` նեկտարիններ, սալոր, մամուխ,   մորի եւ ելակ: Այդ փաստաթղթով աղի ներմուծումը Ռուսաստան եւս արգելվել է:  

  Արդյունաբերության եւ առեւտրի, ինչպես նաեւ Գյուղտնտեսության նախարարություններին հանձնարարված է այս ցուցակում նշված ապրանքների գների օպերատիվ մոնիտորինգ ու վերահսկողություն իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ