News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքվի Սաբունչինյան շրջանի Նարդարան ավանի ապստամբած բնակչության դեմ Ադրբեջանի ներքին զորքերի չդադարող ուժային գործողության պայմաններում պետական   «Aztv» հեռուստաալիքը հիստերիա է բարձրացրել պետական կարգին սպառնացող վտանգի մասին: 

Երեկոյան լրատվական «Հեբերլար» թողարկման մեջ ադրբեջաներեն եւ ռուսերեն լեզուներով տենդենցիոզ հայտարարություն է ընթերցվել, որից հետեւում է, որ Նարդարան ավանի բնակչությունը ամբողջովին աջակցում է  24 ձերբակալվածների խմբին, բարիկադներ է կառուցել եւ դիմադրություն է ցույց տալիս:  «Կրոնական դարավոր հանդուրժողականության» մասին զառամախտավոր պնդումների ֆոնին  (երեւում է` դրա արդյունքն էր 90-ականների սկզբին Բաքվի,Կիրովաբադի եւ Սումգայիթի քրիստոնյա բնակչության բռնի տեղահանումը) գլխավոր հեռուստաալիքն իրականում արձանագրել է, որ իշխանություններն անկարող են վերականգնել պետական մարմինների, դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքը: 

Հաջորդ սյուժեում առանց անունների ելույթ են ունեցել Իլհամ Ալիեւի  «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության պաշտոնյաներ, որոնք ամբողջ ժողովրդի անունից դատապարտել են գյուղի ապստամբած բնակիչներին:   Եվ իհարկե,  «Aztv»-ն չէր կարող զերծ մնալ «հայերի ջրաղացին ջուր լցնելու» համար մեղադրելուց բոլոր լրատվամիջոցներին, որոնք փորձում են ինչ-որ կերպ լուսաբանել   ամբողջությամբ զինվորականներով շրջապատված գյուղում տեղի ունեցող դեպքերը:  Իսլամիստների դեմ այսպես կոչված գործողության եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին ոչ մի հաղորդագրություն չի հետեւել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ