News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ Սահմանադրության փոփոխությունից հետո չի հավակնելու, նախագահի, երկրի վարչապետի, Ազգային ժողովի նախագահի պաշտոններին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Այո եւ ոչ» ռեալիթի շոուի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Այո»-ի ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը։

«Մեր քաղաքական ընդդիմախոսները, հատկապես Հայ ազգային կոնգրեսը՝ պարոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ասում էին, որ այս փոփոխությամբ Սերժ Սարգսյանը դառնալու է ԱԺ նախագահ եւ շարունակելու է մնալ իշխանության ղեկին։ Դրանից հետո, երբ  Սահմանադրության տեքստը բաժանվեց ու արձանագրվեց, որ ԱԺ նախագահը եւս կարող է հետ կանչվել այնքան ձայնով, որքան ընտրվել է, ու մեկ այլ առիթով Սերժ Սարգսյանն էլ ասաց՝ մեկ անձը երկու անգամից ավել չպետք է հավակնի ՀՀ-н ղեկավարելու դերին, քաղաքակaն հակառակորդները մեջտեղ են բերել նոր «համոզիչ» փաստարկ։ Այն է, թե նախագահը կարող է մնալ ՀՀԿ ղեկավար, ՀՀԿ-ն էլ ստանա մեծամասնություն ու կուսակցության գրասենյակից շարունակի իշխել»,-ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը։

Վերջինս հիշեցրել է, որ ՀՀ ողջ պատմության մեջ չի եղել դեպք, որ որեւէ կուսակցություն ունենա 51 տոկոս քվե առանց մեծամասնական պատգամավորների։ Փոփոխությամբ անցում է կատարվելու ամբողջական համամասնական ընտրակարգին, ինչը իշխանափոխության հնարավորություն է ընձեռում։

ՀՀ ողջ պատմության ընթացքում չի եղել որեւէ քաղաքական ուժ, որ 50 տոկոսից ավել քվե ստանա ժողովրդի կողմից առավել եւս այսօրվա սոցիալ-տնտեսական բարդ պայմաններում։

«Նոր Սահմանադրությունը եթե ընդունվի, առաջին անգամ մեր պատմության մեջ հնարավորություն է տրվելու, որպեսզի ՀՀ-ում խաղաղ եղանակով առանց ցնցումների, արյան ու թշնամանքի տեղի ունենա իշխանության փոխանցում մի անձից մյուսին»,-նշել է «Այո»-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ գործող Սահմանադրությունը եւ դրա նախորդը նման հնարավորություն թույլ չեն տվել։

«Դրա վառ ապացույցը այն պատմությունն է, որն անցել ենք 91 թվից սկսած։ Ցանկացած իշխանություն վերարտադրվել է՝ չնայած մեկը մեկից ուժեղ ընդդիմությանը»,-ասել է Սամվել Ֆարմանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ