News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Թուրքական հոսքի» եւ «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման նախագծերը դեռեւս չեն մտել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի մեջ:  Դա պարզ է դառնում  նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագրի իրականացման միջոցների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշումից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Փաստաթղթի տեքստը տեղեկություն չի պարունակում էներգետիկայի ոլորտում որեւէ միջոցի վերաբերյալ: 

 «Ռոսատոմում» այս պահի դրությամբ ձեռնպահ են մնացել Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման նախագծի հետագա հեռանկարների վերաբերյալ մեկնաբանություններից: 

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը չէր բացառել, որ   «Թուրքական հոսքը» եւ  «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարությունը կարող են հայտնվել այն ներդրումային նախագծերի ցուցակում, որոնք կսառեցվեն կամ չեղյալ կհամարվեն Անկարայի դեմ սահմանափակող միջոցների շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ