News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կարճատեւ խաղաղությունից հետո այն երկրների միգրանտները, որոնց պատերազմ չի սպառնում, Հունաստանի եւ Մակեդոնիայի սահմանին բողոքում են: Սահմանային անցակետի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել: Մակեդոնական անվտանգության ուժերը կարողացել են դուրս մղել այն միգրանտների մեծ մասին, որոնց հաջողվել է ներթափանցել սահմանից:

Սահմանին հատուկ նշանակության ջոկատայիններ են տեղակայված՝ զինված արցունքաբեր գազով եւ ջրանետերով, նաեւ զրահամեքենաներ են բերվել:

Նրանց, ովքեր երկիր են մուտք գործել, փոխադրում են միայն գնացքներով: Ավտոբուսների եւ տաքսիների վարորդներին արգելված է նրանց փոխադրել:

Հունական եւ մակեդոնական զորքերը ստուգում են նրանց փաստաթղթերը, քանի որ տեղեկություն է հայտնվել, որ միգրանտները սահման են հասնում կեղծ անձնագրերով, որոնց համար Հունաստանում շուրջ 100 եվրո են վճարում:

Մակեդոնիայի իշխանություններն արգելապատնեշ են կառուցել սահմանի շուրջ 8 կմ երկայնքով, իսկ 50 կմ երկարությամբ նախատեսում են փշալարեր տեղադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ