Սերբիան կարող է կամուրջ հանդիսանալ Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ: Այս մասին սերբական «Պոլիտիկա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, միջազգային հարաբերությունների մասնագետ Դարիո Ռիվոլտան:
«Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանն իրական ուժ ունի ահաբեկչության դեմ պայքարում օգնելու համար: Մոսկվային առանձին գործելու հնարավորություն տալու փորձը, ինչպես դա արեցին Սիրիայում արեւմտյան ուժերը, հաջողության կհանգեցրին: Ակնհայտ է, որ առանց ռուսական միջամտության անհնար կլիներ լուծել շատ բարդ իրավիճակը: Այդ պատճառով մեկ աշխարհի երկու հատվածները պետք է միավորվեն, եւ Սերբիան կարող է օգնել այդ հարցում»,- հայտարարել է փորձագետը: