News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 3-ին «Չեք անցկացնի» շարժումը, որին միացել են ՀԱԿ-ը եւ ՀԺԿ-ն, կուժեղացնի Ազատության հրապարակում սահմանադրակասն փոփոխությունների դեմ շուրջօրյա հավաքներ սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատըը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` ներկայացնելով «Չեք անցկացնի» նախաձեռնության ուղերձը: (ֆոտոռեպորտաժ)

«Իշխանությունները հենց սկզբից տարածում էին այն թեզը, որ ոչի շարժումը պառակտված է եւ միասնական չէ, նրանց ասածների մեջ կա միայն մեկ ճշմարտություն. ոչի շարժումը դարձել է բազմազան, տարածվել, եւ հիմա ողջ հայ ժողովուրդն է ոչ ասում այս իշխանություններին»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը` նշելով, որ դրա վկայությունն է իր ներկայությունը այսօրվա հանրահավաքին:

Ընդգծելով, որ սահմանադրական հանրաքվեի գործընթացն ի սկզբանե ուևղեկցվել է ապօրինություննեերով եւ օրինախախտումներով,իսկ վերջին շրջանում ավելացել են ճնշումները ընդդիմության վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների նկատմամբ` Վլադիմիր Կարապետյանը դիմեց այո-ի ճակատում հանդես եկող ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին:

«Հանրապետականից մենք ամեն ինչ սպասում ենք, սակայն ինչու՞ չեն արձագանքում Հանրապետականի նորաթուխ գործընկերները` Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն, չէ՞ որ նրանք ասել են, որ անելու են ամեն ինչ, որ հանրաքվեն լինի օրինական եւ արդար»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը:

ՀԱԿ ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց նաեւ հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը եւ ԵԽ-ն, որոնք սովարաբար նման դեպքերում հարյուրավոր դիրտորդներ են ուղարկում, չնայած` Սերժ Սարգսյանի կոչին` պատկառելի քանակով մասնակցություն ապահովել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, Հայաստան ուղարկելու են ընդամենը երկու տասնյակ դիտորդներ, ինչը Վլադիմիր Կարապետյանի խոսքով` ցույց է տալիս Եվրոպայի եւ միջազգային հանրության վերաբերմունքը մեր իշխանությունների նկատմամբ:

Նշենք, որ այսօր` հանրահավաքից հետո նախատեսվում է նաեւ երթ անցկացնել Երեւանի կենտրոնական փողոցներով:

Նշենք, որ որը ըստ կազմակերպիչների՝ այսօր տրվելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիներին կոչ է արել իրենց հետ վրաններ բերել հանրահավաքին, թեեւ քաղաքապետարանը մերժել էր Ազատության հրապարակում վրան տեղադրելու թույլտվության՝ «Նոր Հայաստանի» դիմումը:

Նշենք, որ «Ընդդիմության միասնական շտաբի» կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը:

«Ոչ»-ի ճակատի մաս կազմող ու «Ընդդիմության միասնական շտաբից» առանձին հանդես եկող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որին միացել է  նաեւ Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ին գնալու է Ազատության հրապարակ եւ սատարելու է «Նոր Հայաստանին»: «Ոչ»-ի ճակատի առաջիկա հանրահավաքը նախատեսված է դեկտեմբերի 3–ին:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ