News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը։ Այդ մասին ասել է դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ հանդիպմանը

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Շվեդիայի հետ համագործակցության զարգացմանը` քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում՝ փաստելով, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են հայ-շվեդական հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ։

Զրույցի ընթացքում քննարկվեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցեր։

Նախարարներ Նալբանդյանն ու Վալստրյոմը մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ։

Հայաստանի եւ Շվեդիայի արտգործնախարարներն անդրադարձան հրատապ միջազգային խնդիրներին եւ դրանց հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ