News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շուրջօրյա հանրահավաքի ու երթի ժամանակ խուսափել ոստիկանների հետ բախումներ հրահրող սադրիչներից:

«Ոստիկանները մեր եղբայրներն են, մեր հարազատները, թույլ չտաք իշխանությունների իրենց սադրիչների միջոցով հրահրել ժողովուրդ-իշխանություն  բախումներ: Ոչ մեկ մատով չկպչի ոչ մի ոստիկանի»,- իր ելույթում հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչը միաժամանակ դիմեց ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ հիշեցնելով, որ հանրահավաքի մասնակիցներն իրենց հարազատներն են ու ընկերները, պայքարում են նաեւ իրենց ապագայի համար՝ կոչ անելով չկատարաել իշխանությունների ապօրինի հրահանգները:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ կոչ արեց ուշադրություն չդարձնելով եղանակային պայմաններին եւ անհարմարություններին՝ պայքարել իրենց ապագայի համար:

Նշենք, որ հանրահավաքին կհաջորդի երթ, որից հետո կազմակերպիչները նախատեսում են շուրջօրյա հանրահավաքներ ստեղծել Ազատության հրապարակում:

Նշենք, որ որը ըստ կազմակերպիչների՝ այսօր տրվելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիներին կոչ է արել իրենց հետ վրաններ բերել հանրահավաքին, թեեւ քաղաքապետարանը մերժել էր Ազատության հրապարակում վրան տեղադրելու թույլտվության՝ «Նոր Հայաստանի» դիմումը:

Նշենք, որ «Ընդդիմության միասնական շտաբի» կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը:

«Ոչ»-ի ճակատի մաս կազմող ու «Ընդդիմության միասնական շտաբից» առանձին հանդես եկող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որին միացել է  նաեւ Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, հայտարարել է, որ դեկտեմբերի 1-ին գնալու է Ազատության հրապարակ եւ սատարելու է «Նոր Հայաստանին»: «Ոչ»-ի ճակատի առաջիկա հանրահավաքը նախատեսված է դեկտեմբերի 3–ին:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ