News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իշխանական վերնախավն իրեն դրսեւորել է որպես ոհմակ, եւ մենք գալիս ենք պատժելու այդ մարդկանց։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքում հայտարարել է ազատամարտիկ, «Ընդդիմության միացյալ շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը։ (ֆոտոռեպորտաժ)

«Երկար ժամանակ մեր ժողովուրդը սպասում էր այս օրվան։ Քիչ առաջ ես ընդդիմադիր գործընկերներին հորդորեցի, որ ժամ առաջ մեր ռեսուրսները համախմբենք։ Այս հրապարակից առաջիկա ժամերին, եթե պետք լինի օրերից ոչ ոք չի հեռանալու։ Մենք որտեղ ուզենք՝ հրապարակներ են սարքելու»,- ասել է Սեֆիլյանը։

Նա նշեց, թե երկու տարբերակ ունեն, կամ սպասում են մի շաբաթ, հետո որոշում, կամ հենց հիմա սկսում իշխանափոխությունը։ Հավաքված բազմությունը հավանություն տվեց, ինչից հետո Ժիրայր Սեֆիլյանը բղավեց. «Ընդդիմադիր ուժեր, տեսնում եք, թե ժողովուրդն ինչ է ուզում»։

Սեֆիլյանը հիշեց ընդդիմադիր ուժերին։ «Նիկոլ Փաշինյան, սկսել ա, արի միացի»,- բղավեց նա, այնուհետ հավաքվածները սկսեցին վանկարկել «Հիմա, հիմա»։ Սեֆիլյանը կոչով նաեւ դիմեց Ստեփան Դեմիրճյանին՝ կոչ անելով գալ եւ միանալ իրենց։

«Քանի որ գործ ունենք ոհմակի հետ, հակառակորդի վերնախավը իրեն դրսեւորել է որպես ոհմակ։ Մենք գալիս ենք իշխանության՝ նաեւ պատժելու այս մարդկանց։ Մենք չենք մոռացել մարտի 1-ը»,- ասել է ազատամարտիկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ