News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 7-ից Ռուսաստանը փոխում է Բելառուսի տարածքով բուսական արտադրանքի ներկրման համար ֆիտոսանիտարական ռեժիմը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռոսսելխոզնադզորում:

«Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 7-ից ստիպված է հատուկ ֆիտոսանիտարական ռեժիմ ներդնել, որը ենթադրում է ֆիտոսանիտարական սերտիֆիկատների իսկության հաստատում, որոնց հիման վրա տրամադրվում են Բելառուսի վերարտահանման ֆիտոսանիտարական սերտիֆիկատները»,- տեղեկացրել է գերատեսչության մամուլի քարտուղար Յուլիա Մելանոն:

Նրա խոսքով, այս միջոցառումներն անհրաժեշտ են՝ Բելառուսի տարածքով Ռուսաստան անհայտ ծագման արտադրանքի ներկրումը թույլ չտալու համար, այդ թվում՝ այն արտադրանքի, որի նկատմամբ ԵՄ երկրների համար նախատեսված պարենային էմբարգո է սահմանված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ