News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվան 2015 թվականի դեկտեմբերի 1-ից արգելում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ չարտերային չվերթները եւ կանոնավոր չվերթների ավիաանվտանգության լրացուցիչ միջոցներ է ներդնում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է կառավարության որոշման մեջ:

«2015 թվականի դեկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ չարտերային ավիափոխադրումների արգելք սահմանել՝ բացառությամբ Թուրքիայում գտնվող զբոսաշրջիկների վերադարձի համար նախատեսված հատուկ թռիչքների, ինչպես նաեւ լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել՝ ուղղված Թուրքիայի Հանրապետության հետ կանոնավոր օդային հաղորդակցության պայմաններում տրանսպորտային (ավիացիոն) անվտանֆության ապահովմանը»,- նշված է որոշման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ