News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ 19-ամյա աղջկան առեւանգելու համար։

Նոյեմբերի 14-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզում առեւանգել են երիտասարդ աղջկա։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ, որի ընթացքում 19-ամյա աղջիկը գրավոր հաղորդում է ներկայացրել, որ իրեն առեւանգելուց հետո իր նկատմամբ կիրառվել է նաեւ սեռական բնույթի բռնի գործողություն։ 

Նոյեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 138-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Պարզվել է, որ երիտասարդ աղջիկն առեւանգվել է 2015 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում։

Նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի մի քանի բնակիչ Նորատուս-Գավառ ճանապարհին` կամրջի վրա, փակել են «ՎԱԶ 2106» մակնիշի տաքսի ավտոմեքենայի ճանապարհը, որի մեջ գտնվել է երիտասարդ աղջիկը, վարորդին իջեցրել են ավտոմեքենայից, ապա բռնության գործադրմամբ իջեցրել են նաեւ 19-ամյա աղջկան եւ նրան նստեցրել  այլ ավտոմեքենա։ Բռնության գործադրմամբ աղջկան տեղափոխել են նշված մարզի համայնքներից մեկում գտնվող բնակարան։ Նույն օրը աղջկա նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ,  կատարվել է սեռական բնույթի գործողություն՝ նրա առեւանգումը մտահղացած անձի կողմից։

Քննությամբ պարզվել է աղջկա առեւանգմանը մասնակցած անձանցից մի քանիսի ինքնությունը, թե ում բնակարանում է նա պահվել, որտեղ է տեղի ունեցել ենթադրյալ սեռական բնույթի բռնի գործողությունը եւ ում կողմից։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առեւանգելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

Նախաքննությունը շարունակվում է։

Քրեական գործի շահերից ելնելով՝ մանրամասն այլ տեղեկություններ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ