News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առջեւ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Նոր Հայաստան» շարժման կազմակերպած երթի մասնակիցները փորձում են մոտենալ ՀՀԿ գրասենյակին, սակայն ոստիկանները պատ են կազմել գրասենյակի առջեւ եւ թույլ չեն տալիս առաջ շարժվել: Ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ սկսեց քաշքշուկ, ոստիկանների թիվն ավելացավ: Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ մի փունջ ծաղիկ կա,  որոնք նա փորձում է դնել գրասենյակի մոտ:

Հրմշտոցի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին գետնին գցեցին, ցուցարարները բարձրացրին նրան։ 

Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Վալերի Օսիպյանը բանակցում է Ժիրայր Սեֆիլյանի հետ, նրա խոսքով՝ երթի մասնակիցները արհեստական բախումներ են ստեղծում, նրանք իրավունք չունեն շենքին մոտենալ: Ժիրայր Սեֆիլյանը պնդում է, որ ոստիկանները պետք է թույլ տան ծաղիկները դնել շենքի մոտ: Նա երթի մասնակիցներին սադրանքների չգնալու ու զսպվածության կոչ է անում:

Երթը գլխավորում են Հիմնադիր խորհրդարանի անդամները եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երթն ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ։

Երթի մասնակիցներն իրենց հետ տանում են ՀՀ դրոշները, «Պայքարը կյանք է, անտարբերությունը՝ մահ», «Ազգը կամ տականքը» գրությամբ պաստառներ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցների հերթապահ խումբ է մնացել:

Հիշեցնենք, որ շարժումը քաղաքապետարանից թույլտվություն է վերցրել նաեւ հրապարակում վրաններ տրամադրելու վերաբերյալ: Քաղաքապետարանը մերժել է դիմումը:

Երթից հետո կազմակերպիչները նախատեսում են շուրջօրյա հանրահավաքներ սկսել Ազատության հրապարակում:

Նշենք, որ ըստ կազմակերպիչների՝ այսօր տրվելու է համապետական շուրջօրյա հանրահավաքների սկիզբը, եւ նրանք չեն հեռանալու, մինչեւ չհասնեն իշխանափոխության:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձեւավորած «Ընդդիմության միասնական շտաբի» կազմում են «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը: Հանրահավաքին մասնակցում են նաեւ  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, հանրահավաքին ուղերձ հղեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
Ամենաշատ