News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Փորթլենդ քաղաքից Ջոն Լավգրավը մեկ օրվա ընթացքում գարեջրատներ այցելության համաշխարհային ռեկորդ է սահմանել: Շուրջ 18 ժամվա ընթացքում նա 77 բար է հաճախել՝ յուրաքանչյուրում փոքրիկ գավաթով գարեջուր խմելով:

Ի դեպ, սա Ջոնի առաջին նման արկածը չէ: 2009 թվականին նա մեկ օրվա ընթացքում այցելել է այն ժամանակ քաղաքում գործող 36 բարերից 34-ը: 2012-ին բարերի թիվը հասել է 50-ի, եւ Ջոնը կրկին հաճախել է դրանց մեծ մասը:

Ըստ Kedem-ի, այս տարի Փորթլենդում 80 բար է բացվել, եւ Ջոնն անուշադրության է մատնել դրանցից միայն 3-ը: Ծրագրելով 77 բար այցելելու երթուղին՝ նա հաշվի է առել աշխատանքային ժամերն ու փողոցներում խցանումները: Որոշ հաստատություններին ռեկորդակրի համար ավելի վաղ են բացվել կամ ավելի ուշ փակվել:

Այն բարերում, ուր Ջոնը չի հասցրել ժամանակին հասնել, նույնպես հայտնվել են ցուցակում, քանի որ այցելուները դրամարկղի փակվելուց հետո նրա հետ կիսել են իրենց գարեջուրը: Արդյունքում բարեր այցելությունը 17 ժամ 55 րոպե ժամանակ է խլել. 14-ական րոպե՝ յուրաքանչյուր հաստատության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ