News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թ. դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով:

«Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված եւ ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» եւ համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց եւ արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթեւեկությունը:

ՀՀ ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում կասեցրել է անօրինական երթը, հորդորել երթի կազմակերպիչներին հետեւել իրազեկմամբ նախանշված երթուղուն: ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ նախատեսված հավաքների առաջին իսկ օրից, հավաքի կազմակերպիչները, անտեսելով ՀՀ ոստիկանության նախապես տարածված հայտարարության մեջ տեղ գտած ողջախոհության եւ օրինապահության կոչերը, ձեռնարկել են իրավիճակը լարելուն եւ ոստիկանների հետ բախումներ հրահրելուն ուղղված սադրիչ գործողություններ:

ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին եւ, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում եւ պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց: Նման գործողությունների արդյունքում առաջացած հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ