Եմենի մայրաքաղաքում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երկու աշխատակիցների են առեւանգել: Այս մասին հաղորդում է AFP-ն:
ՏԱՍՍ-ի տեղեկություններով, անհայտ անձինք առեւանգել են Կարմիր Խաչի երկու աշխատակիցների, իսկ մի քանի ժամ անց նրանցից մեկին ազատ են արձակել: Պատանդ մնացած աշխատակցուհին Թունիսի քաղաքացի է: